Հայոց պատմություն



 

Հարցերի պատասխաններ

Քրիստոնեությունը Հայաստանում
Քրիստոնեությունը Հայաստանում.pptx
Microsoft Power Point Presentation 394.6 KB

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՊԱՐԹԵՎԱ-ՀՌՈՄԵԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի պայքարն ընդդեմ Հռոմի ծավալապաշտական քաղաքականության:

Արտավազդ Բ

 

1. Ինչպիսին էր քաղաքական դրությունը Առաջավոր Ասիայում և Մեծ Հայքի թագավորությունում Ք.ա. I դարի կեսերին:

Հայոց թագավորությունը, որ երկար տարիներ հաջողությամբ պայքար էր մղում Հռոմի նվաճոռական քաղաքականության դեմ, այժմ իր դիրքերը զիջեց պարթևաստանին: Հայաստանը հայտնվեց երկու հզոր տերությունների միջև, որոնցից յուրաքանչյուրը ջանք չէր խնայում ապահովելու նրա դաշնակցությունը: Հայաստանի դիրքորոշումը դառնում էր շատ կարևոր, քանի որ նրանցից յուրաքանչյուրը փորձում էր տիրապետող դիրք ստանալ տարածաշրջանում և իշխել Արևելքում:

2. Հռոմեական ո՞ր զորավարները արշավեցին պարթևների դեմ, որն ստիպեց հայերին մերձենալու պարթևների հետ:

Եռապետները Հռոմեական հանրապետությունը բաժանեցին ազդեցության գոտիների: Մարկոս Կրասոսը Արևելքը և միաժամանակ պարթևների դեմ պատերազմելու իրավունքը: Նա երազում էր կրկնել Ալեքսանդր Մակեդոնացու սխրանքը և հասնել մինչև Հնդկաստան: Կրասոսը պահանջեց, որ իրեն ներկայանան Հռոմի բոլոր դաշնակից երկրների արքաները և զորք տրամադրեն: Նրան ներկայացավ նաև Արտավազդ Բ-ն: 

3. Ի՞նչ օգուտներ կարող էր քաղել Հայոց թագավորությունը հայ-պարթևական դաշինքից:

Արտավազդը միաժամանակ առաջարկեց պարթևների դեմ արշավանքը կազմակերպել Հայաստանի տարածքով: Հայոց արքան դա հիմնավորում էր այդ արշավանքի հիշյալ ուղու թեև ավելի երկար, սակայն միանգամայն անվտանգ լինելով, քանի որ Հայաստանի լեռնային տեղանքը կզրկեր պարթևական հեծելազորին իր բոլոր առավելություններից: Ավելորդ է ասել, որ Արտավազդը մտադիր էր հռոմեական բանակի ուժերով Հայաստանը զերծ պահել պարթևների հնարավոր ներխուժումից: Սակայն, ցավոք, Կրասոսն ընտրեց արշավանքի թեև կարճ, սակայն վտանգավոր ուղին, որն անցնում էր Միջագետքի դաժան, չոր կլիմա ունեցող անծայրածիր անապատներով և տափաստաններով:

4.Ո՞ր ճակատամարտում պարտություն կրեցին Կրասոսի զորքերը:

Կրասոսի զորքերը պարտություն կրեցին Խառանի ճակատամարտում:

Ի՞նչ հետևանքներ ունեցան հռոմեական արշավանքները Հայաստան:


Տիգրան Բ Մեծ

/համառոտ տեղեկություններ/

 

Տիգրան Մեծը թագավորել է Ք.ա. 140-Ք.ա. 55 թթ.: Ք.ա. 85-ից կրել է արքայից-արքա տիտղոսը։ Հանդիսացել է Արտաշեսյան հարստության հզորագույն ներկայացուցիչը, հաջորդել է հորը՝ Տիգրան Ա-ին։

Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին: Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները: Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում:

Տիգրան Մեծին կարելի է համարել Առաջավոր Ասիայում վերջին մեծ հելլենիստական տերության հիմնադիր: Նրա տերության քայքայումից հետո հաջորդող յոթ դարերի ընթացքում (մինչև արաբական արշավանքները) Առաջավոր Ասիան, և մասնավորապես Հայաստանը, դառնում է մի կողմից Հռոմի (և նրան հաջորդած Բյուզանդական կայսրության), մյուս կողմից՝ Պարթևական թագավորության (և ապա նրան հաջորդած Սասանյան Պարսկաստանի) միջև մղված անհաշտ պայքարի թատերաբեմ:

 

Հայոց պատմության թեստ

կազմեց` Սիրանուշ Ասատրյանը

Հայոց պատմություն-Սիրանուշ Ասատրյան.pptx
Microsoft Power Point Presentation 466.8 KB

Էրեբունի ամրոցում` Երևան-2794 տոնի նախօրեին

 

Էրեբունի-Երևան տոնակատարության նախօրեին6–րդ դասարանցիներս այցելեցինք Էրեբունի  թանգարան և ամրոց: Մեզ ուղեկցում էին տիկին Երանուհին և մեր պատմության ուսուցչուհի` տիկին Իսպիրյանը: Հետաքրքիր հնություններ տեսանք թանգարանում, որոնց տարիքը հազարամյակներ են` տարբեր առարկաներքարից, փայտից և մետաղից: Առավել հետաքրիր էր Էրեբունի ամրոցում, որտեղ մեզ բացատրություններ էր տալիս տիկին Իսպիրյանը: Շատ տպավորիչ էր քարե սեպագիր արձանագրությունը, կատարված մեր թվականությունից առաջ` 782 թվականին:Այնտեղ ասվում էր այն մասինոր Արգիշտի թագավորը հիմնադրել է այս  ամրոցըանվանելովէրեբունի, ի սարսափ թշնամիների

 Ամրոցում անցկացրեցինք Հայոց պատմության մեր դասը: Որոշ դրվագներ մեր այցելությունից, ինչպես նաև, մի քանի ցուցանմուշներ պատկերել եմ իմ ֆոտոնյութում:

Write a comment

Comments: 0

Որոնում

Loading

Ընդհանուր այցելուների թիվը

Թարգմանել բլոգը

Եղանակը Երևանում և...